Մեծ ողբերգություն է տեղի ունեցել Հալեպում։ Ապստամբները գետի մեջ հայտնաբերել են 11-30 տարեկան տղամարդկանց մոտ հարյուր դիակ, որոնք բոլորն էլ ակնհայտորեն մահապատժի են ենթարկված եղել։ Ի՞նչ էր սա։ Իրականում կա ընդամենը երկու հավանական տարբերակ.
1. Սա «ապստամբ» կոչեցյալների հերթական սադրանքն է, որը փորձում են առնվազն հերթական խաղաթուղթ սարքել՝ ընդդեմ Ասսադի վարչախմբի։ Հաշվի առնելով, որ նման սցենարով նախճիրները, որոնք հետո պարզվել են, որ իրականացվել են հենց ապստամբների կողմից, բնավ էլ նորություն չեն ո՛չ այս, ո՛չ էլ 90-ականներից ի վեր տեղի ունեցած բոլոր նմանատիպ կոնֆլիկտներում։
Առավելագույն ակնկալիքը այս նախճիրը պատեհ պատճառ դարձնել օտարերկրյա ինտերվենցիայի համար։
2. Սա առաջին պտուղներն են այն նոր ռազմավարության, որ որդեգրել է Ասսադը՝ զինելով իր կողմնակից քաղաքացիներին։ Հավանական է, որ պարզապես աշխարհազորայիններն արել են այն, ինչի մասին ես զգուշացնում էի՝ սպանել են ապստամբների կողմն անցած կամ ապստամբներին աջակցող մարդկանց, ու եթե դա այդպես է, ապա նման երևույթները գնալով կահագնանան։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել