«Ամասիայի հոգևոր հովիվ տեր Զարեհ քահանա Աշուրյանի հետ մեր զրույցը բանակ-եկեղեցի   կապի,   քառօրյա   պատերազմի   և դրան հաջորդած՝ տրամադրությունների մասին է։

Տեր Զարեհ, օրհասական պահերին եկեղեցու դերը մեծապես կարևորվում է։ Ապրիսան պատերազմի օրերին հոգևորականները, այդ թվում՝ Դուք, առաջնագծում զինվորի կողքին էիք։ Կարող եք հարկ եղած դեպքում նաև զե՞նք վերցնել։
–Հայ առաքելական Սուրբ եկեղեցին միշտ եղել է ու շարունակում  է  լինել  իր  զավակների կողքին՝ լինի թիկունքում, թե առաջնագծում, սփյուռքում, թե հայրենիքում։ Եվ եթե հարկ լինի նաև զենքը ձեռքին։
- Ինչպե՞ս են արձագանքում զինվորները, երբ իրենց կողքին հոգևորականների են տեսնում։ Որո՞նք են բանակ-զինվոր հարաբերությունները, առհասարակ։
–Մեր հասարակությունը
միշտ պետք է գիտակցի, որ պետության հիմքում կան երեք կարևորագույն հիմնաքարեր, որոնցով մենք դիմակայել ենք ամեն տեսակի դժվարությունների։ Այդ երեքն են՝ Եկեղեցի, Դպրոց, Բանակ։ Երբ այս երեքը միասին են, մեր ազգին հաղթելն անհնարին է դառնում։ Մենք գրեթե բոլոր զորամասերում ունենք գնդերեցներ, ովքեր իրենց ամենօրյա ծառայությամբ  թե   զինվորների,

թե հրամկազմի հետ են։ Այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, քանի որ մեր զինվորները գիտակցում են վերոնշյալ երեք հիմնաքարերի կարևորությունը։
–Ի՞նչ դասեր քաղեցինք քառօրյա պատերազմից։ Եվ ի՞նչն է, որ կուզեիք՝ փոխվեր մեր երկրում, մեր գիտակցության մեջ։
–Պատմությունը մեր անսխալ ուսուցիչն է, որի դասերը պետք է անպայմանորեն սերտենք և այս համախմբվածությունը վերածենք ազգային գիտակցության»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել