Լոնդոնի բնակչուհի Իզաբելլա Հենկոկը 27 տարեկան է: Չնայած երիտասարդ տարիքին՝ մի քանի տարի տարի առաջ այդ աղջկա քաշը գերազանցում էր 130 կիլոգրամը: Բարեբախտաբար անգլուհին կարողացավ ժամանակին իրեն կարգի հրավիրել և կարողացավ նորից բարեկազմ մարմին ունենալ: Այժմ իր օրինակով նա ոգեշնչում է ուրիշներին:

Իզաբելլան ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից: Հնարավոր է, որ նա մի փոքր ավելին էր կշռում, բայց նրան գեր չէիր անվանի: Ամեն ինչ սկսեց այն պահից, երբ Իզաբելլան հղիացավ: Աղջիկը սկսեց ուտել երկու հոգու փախարեն, բացի այդ նրա օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ տեղի ունեցան: Քաշը սկսեց զգալիորեն ավելանալ:

Սկզբում Իզաբելլան մտածում էր, որ որդու ծնվելուց հետո ամեն ինչ աստիճանաբար կկարգավորվի, սակայն նման բան տեղի չունեցավ: Մեր հերոսուհին, ինչպես շատ տնային տնտեսուհիներ, ոչ շարժուն կյանք էր վարում: Նա գրեթե դուրս չէր գալիս տանից և ուտելիքի հարցում ոչ մի բան չէր սահմանափակում: Աղջկա խոսքերով, նրա համար նույնիսկ դժվարացել էր ավտոբուսի կանգառ հասնելը:

Շրջադարձային պահը 2012 թվականի դեկտեմբեր ամիսը եղավ: Իզաբելլան պատրաստվում էր տունը վերանորոգել և գնաց խանութ գնումների: «Դա ինձ համար իսկական մղձավանջ դարձավ: Դեռ քիչ էր, որ ինձ համար շատ դժվար էր խանութում տեղաշարժվելը՝ պարզվեց, որ բոլորն ինձ են նայում՝ զզվանքով…

Իսկ ամենասարսափելին այն էր, որ մի պահ որդիս սկսեց ինձ չլսել, և սկսեց վազվզել խանութով մեկ և ինձանից փախչել: Ես չէի կարող նրան հասնել, ինչն էլ ստիպեց ինձ, որ ես սկսեմ լաց լինեն», – հիշում է մեր պատմության հերոսուհին:

Իզաբելլան հասկացավ, որ ավելորդ քաշի դեմ պետք է ամիջապես սկսել պայքարել: Սկզբում, այդ նպատակով, նա որոշեց դիմել վիրաբույժների օգնությանը: Նրա ստամոքսի մի մասը կտրեցին՝ նման կերպ սահմանափակելով օգտագործվող սննդի քանակը:

Սակայն այդ գործողությունը շատ կարճաժամկետ արդյունք ունեցավ: Շուտով նրա ախորժակը վերականգնվեց, և կորցրած տասնյակ կիլոգրամները սկսեցին վերականգնվել:

Իզաբելլան գիտակցեց, որ այլևս այդպես չի կարող շարունակվել և գործի անցավ: Առաջին հերթին նա վերանայեց իր սննդակարգը և բացառեց այնտեղից կալորիական մթերքները:

Բացի դա նա սկսեց տանը ֆիզիկական վարժություններ կատարել: Նա գնալով դժվարացնում էր իր վարժությունների ծրագիրը:

Շուտով աղջիկը հասկացավ, որ իր մեջ ուժ է հայտնվել վազելու համար և սկսեց վազել առավոտյան:

Մեր հերոսուհին այնքան ոգեշնչված է եղել իր հաջողություններով, որ որոշել է կիսվել իր ուրախությունով ուրիշների հետ: Նա իր սեփական բլոգն է վարում, որտեղ նա մշտապես պատմում է ավելորդ քաշի դեմ իր պայքարի մասին:

Երկու տարի անց Իզաբելլային հաջողվեց ազատվել 65 կգ ավելքորդ քաշից: Իհարկե նրա նոր լուսանկարների մասին սկսեցին ոչ այնքան դրական մեկնաբանություններ գրել, քանի որ որովայնի մաշկը շատ էր կախվել այդքան նիհարելուց հետո: Աղջկան խորհուրդ տվեցին պլաստիկ վիրահատության դիմել, բայց այդ հարցի շուրջ Իզաբելլան իր սեփական կարծիքն ուներ:

«Ես մտածել եմ պլաստիկ վիրահատություն անելու մասին, սակայն հետո որոշեցի, որ դա ճիշտ չի լինի: Ես հպարտանում եմ այն բանով, որ կարողացել եմ նիհարել 65 կիլոգրամով: Դրա միջով անցնելով՝ ես սովորեցի սիրել իմ մարմինը, այլ ոչ թե ամաչել դրանից: Բացի դա, իմ որովայնի կախված մաշկը յուրովի կհիշեցնի ինձ իմ փոքրիկ սխրագործության մասին», – նման կերպ է մեկնաբանում իր որոշումը մեր հերոսուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել