1991թ. նախագահական ընտրություններից հետո սա առաջին ընտրությունն է, որտեղ գործող նախագահը առանց որևէ ջանք ու եռանդ գործադրելու կարող է վերընտրվել: Սակայն փոխվում են ժամանակները` փոխելով պահանջները: Եթե 1991թ. նորմալ երևույթ էր, որ Լ. Տեր-Պետրոսյանը ստացավ ընտրողների գրեթե 100% քվեն, ապա այսօր` դեպի ժողովրդավարությունը ձգտող ՀՀ-ի համար այդքան էլ ընդունելի չէ այս ցուցանիշը: 
Հետո էլ բա միջազգային հանրությունը ի՞նչ կասի: 
Դրա համար մի քանի առաջարկ...
1. ՀՀԿ-ն կարող է փակել իր բոլոր շտաբները:
2. Զերծ մնալ թաղային հեղինակություններին գործի դնելու մտքից` նրանք ավելի շատ խանգարում, քան օգնում են:
3. Չծախսել ոչ մի լումա գումար:
4. Ծախսելու դեպքում` ֆինանսավորել այլ ուժերի քարոզարշավը, որ գոնե մի քանի տոկոս էլ նրանք հավաքեն:
Հ.Գ. Շատ ավելի լավ կլիներ, որ 5-ամյա լավ վարած քաղաքականության արդյունքում ժողովուրդը ինքը խնդրեր, որպեսզի երկրում իշխանափոխություն չլինի, ինչպես եղավ ԱՊՀ երկրներից մեկում` Ղազախստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել