Անկարան զգուշացրել է Բեռլինին վտանգի չենթարկել թուրք-գերմանական հարաբերությունները: Բանը նրանում է, որ Բունդեսթագի նախագահը Հունիսի 2-ին պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը բնութագրելով ,որպես ցեղասպանություն:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության մամուլի քարտուղար Նուման Քուրթուլմուշը այսօր, մայիսի 30-ին, ասել է որ թուրք-գերմանական հարաբերությունները առաջին համաշխարհային պատերազմից ի վեր ծայրահեղ անկեղծության միջավայրում են եղել, որը հանգեցրել է երկու ժողովուրդների եղբայրացմանը:
«Ես հավատում եմ, որ գերմանական խորհրդարանը չի ոչնչացնի այդ հարաբերությունները ՝ տուրք տալով որոշ քաղաքական գործիչների ձգտումներին», - ասել է նա: Ասեմ, որ օրինագծի բանաձևը կգնա քվեարկության Բունդեսթագում հունիսի 2-ին: Բանաձևը դատապարտում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունը՝ այն որակելով որպես ցեղասպանություն:
«Եթե նրանք նման բան անեն, ապա դա պետք է լինի բացառապես մի տեքստ, որը չունենա ոչ մի գիտական արժեք, ոչ մի քաղաքական արժեք », - ասել է Քուրթուլմուշը:
«Մենք պետք է անենք այն, ինչ իրենք են անում: Այսինքն մենք նույնպես պետք է ընդունենք բանաձևեր, որով կդատապարտենք իրենց պատմական քայլերը », - ավելացրել է նա:

Օրինագիծը, որը պատրաստվել է կոալիցիոն գործընկերների՝ Քրիստոնիա-դեմոկրատական միություն / Քրիստոնիա Սոցիալական միություն (CDU / CSU) , Սոցիալ-դեմոկրատների (SPD) և Կանաչների կողմից, հաստատում է, որ հայերը և այլ քրիստոնյա փոքրամասնություններ 101 տարի առաջ թուրքական իշխանության կողմից ենթարկվել են ցեղասպանության:
Այս բանաձևը ասպարեզ է իջնում Բեռլին-Անկարա հարաբերությունների ամենավատ ժամանակաշրջանում: Եվրոպական միությունը, ինչպես նաև Գերմանիան , մի շարք հայտարարություններ և բանաձևեր են ընդունել, որով փաստել են Թուրքիայում օր օրի վատթարացող մարդու, խղճի, կրոնի, ազատության , ինքնորոշման իրավունքները , որն էլ խիստ զայրացրել էր Անկարային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել