Այսօր "Կենտրոն" հ/ը-ն իր մեկ լրատվակական թողարկման մեջ երկու կոպիտ լրագրողական սխալ թույլ տվեց, ինչը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասից: Առանց աղբյուր ցիտելու հայտարարվեց, որ Արաքս Պողոսյանի անունը հանվել է "Ժառանգության" ցուցակից: "Ժառանգության" անունից ինձ իրավունք է տրված հայտարարելու, որ դա իրականությանը չի համապատասխանում, և ես անհապաղ հերքում եմ պահանջում: Բացի այդ, "Կենտրոնի" լրագրողն իր ռեպորտաժում մեջ է բերում Արամ Աբրահամյանի ֆեյսբուկյան գրառումն իմ մասին, որտեղ վերջինս հետ է կանգնում "Ժառանգությանն" իր ձայնը տալու նախնական մտադրությունից՝ պատճառաբանելով, որ ցուցակում ընդգրկված է կաթողիկոսապաշտ լրագրող Արաքս Պողոսյանը: Քանի որ ազատական և տարակարծություն թվացյալ կերպով հանդուրժող Արամ Աբրահամյանը չի ընդունել ընկերության իմ առաջարկը իր էջում, ստիպված եմ իմ էջում արժանի պատասխան տալու այդպես էլ մի կարգին հայերեն խոսել և արտահայտվել չսովորած այդ խմբագրին:

Պարոն Աբրահամյան, ես ոչ թե կաթողիկոսապաշտ եմ, այլ աստվածապաշտ և եկեղեցահարգ, նաև կաթողիկոսահարգ , այնքանով, որքանով նա Ամենայն Հայոց Հայրապետն է: Եվ եթե չեմ կիսում Ձեր գռեհիկ արտահայտությունները Հայրապետի հասցեին, զորօրինակ "կաթողիկոսական կայֆեր" և այլն, դա Ձեզ իրավունք չի տալիս ցեխ շպրտելու իմ հասցեին: Եթե ես վատ չզգացի Ձեզ ֆեյսբուքով ընկերություն առաջարկելուց՝ այդքան տարակարծիք լինելով Ձեզ հետ, Դուք ինչու այդքան խորշեցիք ընդունելու իմ առաջարկը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել