Exclusive

Ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ էի Արցախում. Ստեփանակերտն ու Շուշին մեզ դիմավորեցին ավտոշարասյուներով ու ազդանշաններով. մեր այցի օրը համընկավ Վերջին զանգի հետ։ Արցախում այդ օրն ամենուր շրջանավարտներ էին, ովքեր իրենց ժամանցը կազմակերպել էին ոչ թե ռեստորանային համալիրներում, այլ Ստեփանակերտի հրապարակում։ Blognews-ը լուսաանկարել է Արցախի շրջանավարտներին ու զրուցել նրանց հետ։

IMG_4220 copy IMG_4223 copy

Խնաբադի թիվ 12 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի շրջանավարտներև ևս Վերջին զանգի երեկոն անցկաղցնում էին հրապարակում։ Նրանք պատմեցին, որ դպրոցում միջոցառումը լավ է անցել՝ չնայած դրությանը, որ տիրում է սահմանին։ «Սահմանի դրության հետ կապված միջոցառմումը հայրենասիրական  բնույթի էր. հիմնական մասը բաղկացած էր հայրենասիրական խոսքերից, երգից ու պարից»,- ասաց 17-ամյա Էլինա Գասպարյանը՝ հավելելով, որ նախորդ օրն էլ ամբողջ դասարանով այցելել են «Եղբայրական գերեզման»։

Արցախում Վերջին զանգի ծախսերն ավելի համեստ են։ Շրջանավարտներից իմացանք, որ իրենց ծախսերը 40-50 հազար դրամի սահմաններում են, ի տարբերություն երևանյան Վերջին զանգի ծախսերի, որը 100-150 հազար դրամի սահմաններում է։ Վերջին զանգի դասական քեֆը նրանք կազմակերպել են Արցախի ամենագեղեցիկ անկյուններից մեկում ՝ Ջդրդուզում։

Հետաքրքրվեցինք նաև շրջանավարտների հետագա անելիքներով։ Տպավորիչ էր, որ ոչ ոք իր ապագան արտերկրում չէր տեսնում։ Շրջանավարտները նույնիսկ Երևան գալու մտադրություն չունեն, նրանք ուզում են մնալ սիրելի Արցախում։ Էլինան ընդունվելու է Արցախի պետական համալսարանի Թարգմանչական բաժին։ «Երազում եմ գնալ Եվրոպա, հատկապես՝ Իսպանիա, սակայն անպայման վերադառնամ, որովհետև սա է իմ հայրենիքն ու էստեղ եմ պատկերանում իմ ապագան»,- ասաց 17-ամյա աղջիկը։

18-ամյա Աննա Թամրազյանը ևս ընդունվելու է Արցախի պետական համալսարան՝ Պատմաճարտարապետական բաժին։ «Ուզում եմ նաև տուրիզմ սովորել, շրջել ամբողջ աշխարհով, աշխարհին տեղեկացնել մեր մշակույթի մասին, հայտնել, որ մեր հանդեպ իրագործել են ցեղասպանություն, և այն պետք է ճանաչվի, նաև՝ սպիտակ՝ մշակութային ցեղասպանություն,- ասաց նա ու հավելեց, որ Արցախում վերջին տարիներին բավականին շատ են տուրիստները։ -Տուրիզմն այստեղ նոր զարգացող ճյուղ է և լավ մասնագետներ են անհրաժեշտ։ Վերջին տարիներին տուրիստներն անհամեմատ շատացել են, հատկապես Ռուսաստանից են շատ գալիս այստեղ հանգստանալու։ Մենք տեասրժան վայրեր շատ ունենք»,- նշեց Աննան։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկրաները՝  Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել