Այսինքն,ռուս-թուրքական հարաբերությունները կմնան այն նույն մակարդակում,որտեղ հայտնվեցին անցյալ տարվա նույեմբերի 24-ից հետո,երբ թուրքական օդուժը Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական ռազմական CУ-24 ինքնաթիռը,իսկ Անկարայի կողմից հովանավորվող "Գորշ Գայլեր" ահաբեկչական կազմակերպության անդամներն էլ սպանեցին ռուս օդաչուներից մեկին...Պեսկովը հասկացրել է թուրքերին,որ Մոսկվան չի հրաժարվելու իր նախապայմաններից...
Հ.Գ.Անկարայի ձեռագիրը չի փոխվում...Առաջին անգամը չէ,որ որևէ երկրի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան փորձում է խուսափել իր դեմ դրված կոնկրետ նախապայմաններն ի կատար ածելուց և առաջարկում է աշխատանքային խմբեր ստեղծել...Օրինակ՝Հաող ցեղասպանությունը ժխտող Թուրքիան ՀՀ-ին առաջարկում է ստեղծել պատմաբանների աշխատանքային խումբ այդ հարցը քննարկելու համար՝նպատակադրվելով "այն քննարկման փուլում լինելու" պատրվակով թաղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1041329289284353
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել