Նժդեհի արձանի մասին մի խելամիտ, անկողմնակալ ու մասնագիտական մեկնաբանություն կամ կարծիք առայժմ չի գրվել...
Համենայն դեպս՝ ես դեռ չեմ հանդիպել...
Չարամիտ ռեպլիկները չեմ ընդունում՝ անկախ հեղինակից...
Անկասկած կա մեր օրերի համար հազվագյուտ բարձր պրոֆեսիոնալիզմ՝ գոնե դա տեսեք...
Կարելի է չընդունել ոճը, կերպարը, գեղարվեստական ընդհանրացման եղանակը, ասելիքի ձևն ու շեշտադրումը, բայց ոչինչ չտեսնելը ավելի լուրջ ախտանիշ է, քան միջակությունը...
Կարող եմ բազմաթիվ ենթադրյալ արժանիքներ կամ թերություններ նշել, բայց երեկ հենց արձանի մոտ հասկացա, որ այն արդեն ժողովրդինն է և իմ ու ձեր խոսքերն արդեն անիմաստ են...
Գրավոր առարկություններ չեմ ընդունում, եթե ավելի լավին եք ընդունակ՝ փորձե՛ք, հիմա ամենաէժան բանը թուղթն ու մատիտն են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել