Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը բավական կոշտ էր։ «Ոչ ոք կայքին թույլ չի տվել խոսել մեր անունից։ Առանց որևէ պաշտոնական կազմակերպության դիրքորոշումը ճշտելու խոսել նրա անունից՝ դա պրոֆեսիոնալ լրագրության կանոններից դուրս է և ԶԼՄ-ների մասին օրենքի կոպիտ խախտում է։ Առիթից օգտվելով կոչ ենք անում տպագիր որոշ ԶԼՄ-ների այս զգայուն ժամանակաշրջանում չդառնալ քարոզչության գործիք հայերի ձեռքում», -բարբաջել է Մամեդյարովի գերատեսչության մամլո ծառայությունը։
Այն, որ haqqin.az-ը հայտնի է իր ոչ պրոֆեսիոնալիզմով՝ փաստ է. կարող է հոդված կամ տեղեկություն տպագրել, իսկ մի քանի ժամ անց հանել այն։ Սա ապացուցում է, որ կայքն անլուրջ է։ Սակայն հետաքրիր է, թե այս ապատեղեկատվության տարածումը սույն կայքի կողմից ի՞նչ կապ ունի «հայերի ձեռքում գործիք դառնալու» հետ։ Աշխարհագրություն չիմանալն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայամետություն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1041065462644069?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1464562212278344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել