Ապրիլի սկզբին Արցախում ոչնչացված ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի հագին եղել է տակտիկական քողարկաներկված համազգեստ, որը արտադրվել է իսրայելական Fibrotex ընկերության կողմից։ Fightex Combat Uniform անվանումը կրող համազգեստի փորձարկումները նշված ընկերությունը սկսել է 2012թվականին ։
Ընկերությունը գովազդում էր , որ իբր երկկողմանի համազգեստը թույլ է տալիս հիանալի քողարկվել կանաչապատ և անապատային գոտիներում, այն դիմացկուն և անտեսանելի է գիշերային տեսողության սարքերի համար:
Ադրբեջանի հետ համագործակցող իսրայելական Fibrotex ընկերությանը խորհուրդ ենք տալիս գովազդի համար ընտրել մարտունակ բանակ, քանի որ ադրբեջանական հանցավոր ղեկավարության «բլիցկրիգը» տապալած հատուկ ջոկատայինները, քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ ապացուցեցին ,որ Fightex Combat Uniform համազգեստի գովազդը չի համապատասխանում իրականությանը...
Այս լուսանկարներն էլ դրան ապացույց....