Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին խիստ քննադատության է արժանացրել Միացյալ Նահանգներին այն բանի համար, որ ամերիկյան հատուկ ուժերի Սիրիայի քրդական Ժողովրդական պաշտպանության միավորներ (YPG) կազմակերպության զինյալների հետ լուսանկարներ են հրապարակել , որտեղ միմյանց հետ ողջագուրվում ու շքանշաներ են հանձնում:
«Սա այն չէ, ինչ խոստացել էր մեզ ԱՄՆ-ն: Ցանկացած մեկը, ով հասկանում է քաղաքականությունից, կարող է փաստել, որ ԱՄՆ-ն անազնիվ քաղաքականություն է վարում:Եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն մեր դաշնակիցներն են, ուրեմն իրենք զորք չպետք է ուղարկեն Սիրիա, բայց դա անում են , ավելին՝ դեռ մի բան էլ YPG-ի ահաբեկիչների հետ ռազմական օպերացիա են անցկացնում ու միմիյանց շքանշաներով պարգևատրում », - ասել է Էրդողանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները, մասնավորապես նա ասել էր. « Դա անընդունելի է , դա կրկնակի ստանդարտների վառ օրինակ է, սա ոչ այլ ինչ է , քան երեսպաշտություն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել