succes

Ձեզ ենք նվիրում 10 բանալի, որը կօգնի ձեզ վերջապես դուրս գալ խոր փոսից:

Ըստ Ջիմ Ռոնի «Կյանքի եղանակները» գրքի մոտիվների:

1. Պարտությունը՝ լավագույն ժամանակն է ամեն ինչ նորից սկսելու համար:

«Մի՛ ցանկացիր հեշտ ճանապարհներ, այլ ցանկացիր մեծ և շատ խոչընդոտներ, քանզի դրանք ենք կազմավորում մարդու բնավորությունը և նրա հաջողության ձգտումը»:

2. Եթե դու նպատակ ես դրել մի մակարդակից բարձրանալու մեկ այլ մակարդակ, ապա պետք է «ոչնչացնել» անցյալը:

Բոլոր կասկածները, անհանգստությունները, բացասական ազդեցությունները, ժլատությունը, էգոիզմը պետք է արմատապես «ոչնչացվեն»: Քանի դեռ դրանց ազդեցությունը կա՝ ոչ մի փոփոխություն չի լինի:

3. Միշտ հիշիր բնության կողմից քեզ տրված առաքելությունը:

Դա աճել, զարգանալ, հասնել հաջողությունների և գտնել երջանկություն:

4. Հարստությունը մեղք չէ, աղքատությունն է մեղք:

Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի շրջանակում կարող է կայանալ և հասնել ամեն ինչի՝ ներառյալ հարստության:

5. Դու օժտված ես ընտրության ազատությամբ:

Ընտրիր ակտիվ գործողությունները, այլ ոչ թե հանգիստ: Իրականությունը, այլ ոչ թե ֆանտազիան: Ընտրիր ժպիտը այլ ոչ թե մռայլ հայացք: Սեր, այլ ոչ թե թշնամություն:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել