Tert.am-ը գրում է.

Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներն ԱԺ «Հանրապետական» պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին հարցրեցին, թե ինչ կարող է ասել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին, ասաց, թե ինքը մոտ երկու ամիս Արցախում է եղել, սակայն նրան չի տեսել։
 

«Պարոն Բաբայանն ո՞վ ա, ես 55 օր ա Ղարաբաղ եմ եղել, տենց մարդ չեմ տեսել, չեմ իմանում»,– ասաց Մանվել Գրիգորյանը։
 

Հարցին, թե ինչով կարող է Սամվել Բաբայանն օգտակար լինել, գեներալը պատասխանեց. «Ոչ մեկի կարիքն էլ չկա, հայ ժողովուրդն ինքն իրանով կարում ա ամեն ինչ անի, այսօր  բանակն էլ է մարտունակ, զինվորականներն էլ, ամեն ինչն էլ  տեղը տեղին է, և առաջնագծում հայոց բանական է մեն-մենակ կանգնած»:
 

Դիտարկմանը, թե փաստորեն Բաբայանի վերադարձի կարիքը չկա՞ր՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ամեն հայի վերադարձի կարիք էլ կա, ինչ-որ առաձնահատուկներ այս երկրում չկան, չկա հայ մարդ, որ առաձնահատուկ ա, սաղս միասին ենք  մեզնից ինչ-որ բան ներկայացնում, թե չէ առաձնահատուկ չկա»: 
 

Մանվել Գրիգորյանը նշեց, թե զինվորականությունն իր պարտականությունները «չյոտկի գիտի» և կատարում է: «Այսօրվա մեր կամանդույուշիիները լավ էլ սովորած, ավարտած են, իրավիճակը տիրապետում են, պատերազմով անցած են, ինչի՞ մասին է խոսքը: Հետո ժամանակն էլ էն չի, մենք որ գնացել ենք, մեր գնդապետները, փոխգնդապետները, ենթարկվել են բանակի լեյտենանտներին: Իսկ դուք շառով եք տալիս, թե երկրապահն էս ա ասել, երկրապահը ծնող ա, իրա երեխուն օգնելուց  չի ասի ես իմ երեխուն օգնել եմ, ինքը  պարտավոր է իրա երեխուն օգնելու»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել