Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սարդարապատում Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված տոնակատարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուզում է ճշտել` «կրճատումներ» հասկացությունը, այն է` կրճատվո՞ւմ է մեկ այլ տեղից, տեղափոխվում մեկ այլ տե՞ղ:

«Բյուրոկրատական ապարատից վերցնում ենք հաստիքներ ու տեղափոխո՞ւմ»,-ասաց ՀՀ ոստիկանապետը։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր են կրճատումներ ոստիկանության համակարգում`  ելնելով վարչապետի հանձնարարականից, Վլադիմիր Գասպարյանը ասաց.«Իհարկե հնարավոր է։ Կառավարությունն այս առումով կապ չունի, մենք բարեփոխումների ծրագիր իրականացնում ենք փուլ առ փուլ, դա անընդհատ պրոցես է: Կենտրոնական ապարատի ավելի պասիվ ծառայություններից տեղափոխում ենք միջոց, դրանց հաշվին են` դպրոցներում ոստիկանները, արտաքին ծառայության ուժեղացումը:

Հարցին, որ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ  պատգամավորներն այն հարցադրումն էին անում, որ ոստիկանների հստակ թիվ չի նշվում, և տպավորություն է, որ ապրում ենք ոստիկանական երկրում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց.« Ոստիկանների թիվը գաղտնի պահելը կախված չէ ոստիկանապետից, դա սահմանվում է օրենքով և հենց  այն օրենքով, որը ընդունել են հենց այդ պատգամավորները: Ոստիկանապետության մասին կարող են խոսել նրանք, ովքեր սարսափելու և վախենալու տեղ ունեն ոստիկանությունից»:

Անդրադառնալով լրագրող Սիրանույշ Պապյանի կողմից իրեն դատի տալու հանգամանքին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դա նրա իրավունքն է, ինքը ոչ մեկին չի վիրավորել, ընկալման խնդիր է: Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը լրագրողի հարցերից հետո մի պահ ասել էր, որ նրա մեջ կին չի տեսնում: 

Անդրադառնալով օրվա խորհրդին` ՀՀ ոստինակապետը նշեց, որ կորուստներից բացի ապրիլը տվեց ի ցույց դրեց նաև համախմբում, միաբանում, ինչը պետք է դիտարկել հաղթանակների շարքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել