Tert.am-ը գրում է.
Այսօր հանրապետության ավագ դպրոցներում «Վերջին զանգի» արարողությունն է, և ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
 
Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը։

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, որից 25-ը՝ Երևանում (2-ը՝ անչափահաս), 38-ը՝ մարզերում (27-ը անչափահաս):
 
«Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան:
 
Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները»,-ասվում է հաղորդագրությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել