Դատական համակարգի թերությունները իրենց մաշկի վրա զգացել են ԱՄՆ Շերվուդ քաղաքի բնակիչներ Ջոշուա Մարբերին և Ալիսա Կվիննին։
Ամուսինները երեխային վստահել են դայակին ու իրենք մեկնել հանդիպման, իսկ վերադառնալուց հետո փոքրիկին գտել են արտասվելիս, իսկ դայակին քնած վիճակում։
Ավելին, փոքրիկն ամբողջովին կապտուկների մեջ է եղել, իսկ այտի վրա հստակ երևացել է ափի հետք։

Ապշահար ծնողներն անմիջապես ոստիկանություն են կանչել ու հաջորդ օրը դիմել դատարան։ Ինչքան էլ, որ ակնհայտ է, թե  դատարանն ինչ որոշում պետք է կայացներ, իրականությունը լրիվ այլ է եղել։

Պարզվում է, որ տեղի օրենքների համաձայն թեթև վնասվածքների դեպքում գործ է հարուցվում, եթե տուժողն անձամբ է բողոքում, իսկ մեկ տարեկան փոքրիկը պարզ է՝ չէր կարող դա անել։

Երեխայի մայրն այդքանից հետո հրապարակել է որդու լուսանկարները ֆեյսբուքում, ինչը մեծ աժիոտաժ է առաջացրել. 150.000-ից ավելի մարդիկ կիսվել են հրապարակմամբ։
Մարդկանց մեծ արձագանքի շնորհիվ իրավաբանների խումբ է կազմվել, ովքեր սկսել են փաստաթղթեր պատրաստել օրենքի մեջ փոփոխություններ կատարելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել