Հյուսիսատլանտյան դաշինք-Ռուսաստան փոխհարաբերություններն այսօր, առավել քան երբևէ, լարված են։ Ռուս-ուկրաինական կոնֆլիկտին հաջորդող զարգացումներից հետո շատերը շտապեցին «նոր սառը պատերազմ» որակել ՌԴ-Արևմուտք հարաբերությունների ներկայիս փուլը, որն իր էությամբ իրականում օրեցօր թեժացող հակամարտության է վերածվել, և վերջին մի քանի տարիների ռազմքաղաքական տեղաշարժերը դիտարկելով, դժվար է այն ըմբռնել դասական «սառը պատերազմ» եզրույթի իմաստային սահմաններում։
Նախ կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ՆԱՏՕ փոխհարաբերություններում ակնհայտորեն խախտվել է այս երկու ուժային կետնրոնների հավասարակշտությունը հօգուտ Արևմուտքի, և ՌԴ-ն այլևս չունի ԱՄՆ-ին զսպելու այն լծակներն ու հնարավորությունները, որոնք ժամանակին ուներ Խորհրդային միությունը։
Այս օրերին ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակների մտահոգության առարկա են դարձել ՆԱՏՕ-ի Արևելյան ռազմբազաները։
2013 թվականին Ուկրաինայում եվրամայդանի ձևավորումը մասամբ շեղեց ՌԴ-ի ուշադրությունն այս՝ իր սահամանների անվտանգությանը լջորեն սպառնացող ՆԱՏՕ-ի գործունեությունից Արևելյան Եվրոպայում, սակայն հիմա, երբ Ուկրաինայի շուրջ կրքերը մասամբ հանդարտվել են, այս խնդիրը դարձյալ վերգտել է ռուսական կողմի ուշադրությունը։ Եվ չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձեց հանգստացնել ռուսական կողմին, որ Արևելյան Եվրոպայի հինգ երկրներում (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Լեհաստան, Ռումինիա) հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) կայանների տեղադրումը ՌԴ-ի դեմ հարձակում նախապատրաստելու հետ որևէ կապ չունի, այլ պարզապես Հին մայրցամաքը այլ ուղղություններից հնարավոր միջուկային հարձակումներից պաշտպանելու համար է նախատեսված, ՌԴ-ի համար այս ռազմաբազաները շարունակում են ընկալվել որպես ՆԱՏՕ—ի կողմից իր սահմանների ռազմաքաղաքական շրջափակում։
Իրականում, սակայն, ՌԴ-ն անզոր է կանգնեցնել ՆԱՏՕ—ի կողմից իր ռազմաքաղաքական շրջափակման գործընթացը։ Եթե հետևելու լինենք Արևմուտքի արձագանքին ՌԴ—ի տարբեր պաշտոնյաների հայտարարություններին և ԱՄՆ-ի հետ երկխոսելու եզրեր գտնելու մորմոքին, ապա այն հանգիստ կարող ենք որակել արհարամարհական։ Այսնիքն այս հայտարությունները և նույնիսկ ռուսական տարբեր քաղաքական ուժերի ՆԱՏՕ-ին ոչ համաչափ ռազմական պատասխան տալու ամպագորգոռ կոչերն ու սպառնալիքները ոչ մի կերպ չեն ազդում ԱՄՆ-ի այս գործողությունների վրա։ Եվ սա բնական է, քանի որ ՌԴ-ն ոչ միայն չկարողացավ այս տարիների ընթացքում վերգտնել ԽՄ-ի երբեմնի հզորությունը և որոշակի ազդեցություն ունենալ հարակից տարածաշրջաններում, այլ նաև կորցրեց իր ազդեցության գոտում գտնվող հետխորհրդային մի շարք կարոր երկրներ։
Այսօր արդեն ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում, ՌԴ-ի՝ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող գոտիներում ինչ-ինչ ազդեցություն ունենալու յուրաքանչյուր փորձ դատապարտված է անհաջողության։ Սիրիական հակամարտությունը դրա վառ օրինակն էր։ ԱՄՆ-ն մերժել է օրերս ՌԴ-ի  պաշտպանության նախարարի առաջարկությունը՝ համատեղ ուժերով հարվածելու Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտող խմբավորումներին հարվածելու մասին։ Սա նշանակում է, որ չնայած ՌԴ-ն նախորդ տարվա աշնանը սիրիական գործող վարչակարգի աջակցությամբ ավիահարվածներ հասցրեց «Իսլամական պետության» հենակետերին, սակայն սրանով չկարողացավ հակամարտության մեջ ունենալ իր ցանկալի վերահսկողությունը, քանի որ ԱՄՆ-ն մեծ հաջողությամբ շարունակում է իրագործել «նոր Մերձավոր Արևելքի» նախագիծը կառավարվող քաոսի մեխանիզմով, որն այս ամբողջ ընթացքում ախատել է բավականին արդյունավետ։ Եվ ՌԴ-ն այսօր անզոր է գոնե միջնաժամկետ հեռանկարով ռազմաքաղաքական ներկայություն ունենալ այն տարածաշրջաններում, որոնց տերն ու տիրակալն իրեն համարում է ԱՄՆ-ն, որը խաղում է այստեղ այնպես, ինչպես կամենում է, և բոլորովին հաշվի չի նստում ՌԴ-ի հետ։
Ի տարբերություն ՌԴ-ի, սակայն, ԱՄՆ-ն արդեն վաղուց ներխուժել է ոչ միայն այն տարածաշրջաններ, որոնց նկատմամբ Ռուսաստանը ժամանակին հավակնություններ է ունեցել, այլ նաև աստիճանաբար իր ազդեցության գոտի է մտցնում եվրասիական տարածաշրջանը։ Այս գործընթացը սկսվեց Վրաստանով, շարունակվեց Ուկրաինայով, այժմ հասել է նաև միջինասիական տարածաշրջան, այնպես էլ մի այնպսի երկիր, որտեղ նույնիսկ դասական իմաստով ընդդիմադիր ուժ գոյություն չունի։
ՆԱՏՕ-ն այսօր առավել քան երբևէ մոտեցել է ՌԴ-ի սահմաններին։ Ընդ որում դա արվում է ինչպես սպառազինության կուտակմամբ ՌԴ-ի սահմաններին, այնպես էլ քարոզչահոգեբանակն լուրջ լծակներով, որոնք վերջինս բանեցնում է եվրասիական տարածաշրջանում։ Եվ սա տեղի է ունենում ոչ թե, որովհետև վերոհիշյալ ռազմաքաղաքական կառույցն է շատ ուժեղ, այլ քանի որ ՌԴ—ն  այս առաջխաղացումը կանգնեցնելու համար ուղղակի չունի պահանջվող ռեսուրսները՝ իր քայքայված տնտեսության և անհեռատես արտաքին քաղաքականության հետևանքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել