BBC-ն տեղեկացնում է, որ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Հյուսիսային Դակոտայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հավաքել է ԱՄՆ-ում անցկացվող նախագահի նախնական ընտրություններում անհրաժեշտ ձայները և հռչակել է իրեն Հանրապետական կուսակցության միակ թեկնածուն։ Ըստ գործակալության, անհրաժեշտ 1237 ձայնի փոխարեն Թրամփին հաջողվել է հավաքել 1238-ը։
Հիշեցնեմ, որ Հանրապետական կուսակցության շատ ներկայացուցիչներ ԴԵՄ են Դոնալդ Թարմփին։ Շատերը հույս ունեին, որ նրան չի հաջողվի հավաքել անհրաժեշտ քանակությամբ՝ 1238 ձայները, սակայն նրանք սխալվեցին։ Թրամփին հաջողվել է նույնիսկ մեկ ձայն ավել ստանալ։
Հետաքրքիր է, որ Դ.Թրամփից դժգոհ է գրեթե ամբողջ աշխարհը, որի մասին Ճապոնիայում՝ G7 շրջանակներում հանդիպումերի ժամանակ ակնարկել է նույնիսկ ԱՄՆ նախագահ Բ.Օբաման։ Սակայն նրա հետ հաճույքով կհամագործակցի ՌԴ նախագահ Վ.Պուտինը։
Հ.Գ.Իմ կարծիքով, Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ այն եզակի թեկնածուն կլինի, որը նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններում ոչ միայն պայքարելու է հակառակորդ, իր պարագայում՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի դեմ, այլև հարազատ՝ Հանրապետական կուսակցության մի քանի «բևեռների» դեմ, որոնք կտրականապես չեն ուզում 4, 1 միլիարդ դոլլար կարողություն ունեցող գործարարին տեսնեն ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել