Երբեք չեմ մոռանա այն զգացողությունը, որ զգացի, երբ առաջին անգամ ոտք դրեցի ներկայիս Թուրքիայի տարածք... Այդ զգացողությունս անուն չունի... Ես , երբ Վրաստանի անցակետով անցա թուրքական կողմ, ու երբ գլխավերևումս տեսա ծածանվող թուրքական դրոշը՝ կաթվածահար եղա, չէի սպասում, որ կարող է այդքան շուտ տեսնեմ այդ լաթի կտորը: Այն լաթի կտորը, որը միշտ տեսել եմ ոտքերիս տակ, աչքս սովոր է եղել այն տեսնել անարգված, բայց ոչ ծածանվող, այն էլ գլխավերևումս... Երբ իմ Անիի մայր տաճարում ցանկացա մաքրություն անել ՝ ինձ այդպես են դաստիարակել, որ լքված սրբատեղի մտնելիս պետք է մաքրությամբ զբաղվես, ու ինձ մոտեցավ քուրդը և քմծիծաղ տալով հարցերց, թե ոսկի՞ եմ ման գալիս, թե արդյո՞ք քարտեզ կա մոտս... Զգացողությունս անտանելի էր, քիչ էր մնում խեղդեի դրան... Երբ մտա Կարսիս ս. Առաքելոց եկեղեցին ու ինձ դուրս հրավիրեցին, որպես անհավատի՝ զգացողությունս ահավոր էր, կոկրդս սեղմվեց, ձեռքերս դողաց, գլուխս պտտվեց ու... Ու չգտեմ թե ոնց եմ հասել հյուրանոց, հավաքել իրերս ու հետ վերադարձել տուն ՝ հույս ունենալով, որ մի օր կվերադառնամ ՄԵԾ ՏՈՒՆՍ արդեն որպես տանտեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել