-ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացելպատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

-Արցախը պետք է ներկա լինի սեփական ճակատագիրը որոշող բանակցություններին. ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան

-ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հունիսին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվելու:

-Զորամասերից մեկում զինվոր է սպանվել․ կասկածյալը ձերբակալվել է: Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել Հ.Գևորգյանի և նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի՝ շարքային Գ.Կոսոբոգլյանի միջև։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Հ.Գևորգյանի կրծքավանդակի հատվածին:

-Հարցազրույց է տվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը: «Իմ վերադարձի գլխավոր առաքելությունը ես տեսնում եմ Ղարաբաղում»- ասել է նա: Սամվել Բաբայանը Խոսել է նաեւ Արցախի շուրջ ստեղծված վիճակի մասին:

-Դատախազությունը մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ:

- Այսօր կառավարության շենքի դիմաց Քաղցրաշեն եւ հարեւան գյուղերի խաղողագործները պահանջել են մթերված խաղողի վճարները։

- Պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար: Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել է 1970 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել