Tert.am–ը գրում է.

Ստոկհոլմի դատարանը մայիսի 25-ին որոշում է կայացրել անփոփոխ թողնել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության թույլտվությունը: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է WikiLeaks-ի թվիթերյան միկրոբլոգում:

Դատարանի կարծիքով` Ասանժը մինչ օրս կասկածվում է բռնաբարություն կատարելու մեջ, և վտանգ կա, որ նա կփորձի թաքնվել արդարադատության մարմիններից:


Փետրվարին Ասանժի փաստաբանները դիմել էին դատարան` խնդրելով չեղարկել նրա ձերբակալման թույլտվությունը` հղում անելով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշմանը, ըստ որի Ասանժի կեցությունը էկվադորյան դեսպանատանը բնութագրվում է որպես «կամայական կալանք» Բրիտանիայի և Շվեդիայի իշխանությունների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել