Տեսս Հոլլիդեյն աներևակայելի գեղեցիկ է, միակ բանը որ այն չէ՝ աղջիկը տառապում է ավելորդ քաշից: Բայց դա չի խանգարել նրան դառնալ պլյուս չափսի ամենահայտնի մոդելներից մեկը և առավել ևս՝ իդեալական կին լինել:

Նա նաև շատ շուտով մայրիկ է դառնալու:

Զգացողություն է առաջանում, որ Հոլլիդեյը ծնվել է հաջողակ աստղի տակ: Բայց իմ կարծիքով, այստեղ բանն ամենևին էլ հաջողակության մեջ չէ: Այն ամենը, ինչն օգնում է Տեսսին մնալ ամբարտավանության ալիքի վրա՝ դա համառությունն է և անընդհատ առաջ շարժվելը:

30-ամյա Տեսսը շատ քաջ է: Աղջիկը ոչ միայն չի ամաչում ցուցադրել իր փարթամ կազմվածքը, այլ կարող է նաև ցուցադրել իրեն՝ ողջ աշխարհին, հղիության վերջին ամիսներում:

Վերջերս պլյուս չափսի մոդելը նկարահանվել է բրիտանական The Telegraph ամսագրի համար՝ ամբողջովին մերկ, այն էլ հղիության յոթերորդ ամսում:

Տեսսը նույնիսկ կիսվել է Ինստագրամի իր հետևորդների հետ այդ կրքոտ լուսանկարներից մեկով: Ի դեպ, լուսանկարն արդեն 30 000 «like» է հավաքել:

Տեսսը ակտիվ ապրելակերպ է վարում. Նա նույնիսկ իր սեփական բլոգն է վարում՝ #effYourBeautyStandarts անունով, և կոչ է անում կանանց՝ սիրել իրենց, անկախ իրենց քաշից:

Ամենակարևորն այն է, որ այս աղջիկը գոհ է իրենից: Նրա դեմքին գրված է, որ ինքը շատ երջանիկ է:

Մինչ կշտապեք քննադատել այս գեղեցկուհուն՝ անկեղծորեն պատասխանեք. Ե՞րբ եք վերջին անգամ ձեզ նայել հայելու մեջ, սեփական մարմնի վերաբերյալ դրական մտքերով:

Ըստ հոգեբանական հետազոտությունների՝ շրջապատի կարծիքը մեր մասին 70%-ով կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք ինքներս մեզ վերաբերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել