-Արցախի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարը չի խախտվել:

-«Եթե հնարավոր լինի հայտարարել դրա մասին, մենք կհայտարարենք», - անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպմանն ասել է Նալբանդյանը:

-Երեւանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը: Այն, մեղմ ասած, երեւանցիների դուրը չի եկել:

-Երրորդ ընթերցմամբ խորհրդարանը հավանության է արժանացրել նոր Ընտրական օրենսգիրքը:

-Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Կարո Փայլանը դատական շահել է ազգայնամոլական «Իդեալիստական օջախներ»-ի Կարսի կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի դեմ ներկայացրած հայցը։

-Բակո Սահակյանը հանդիպել է թալիշցիներին եւ քննարկել սոցիալական հարցերը:

-Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ տեղի ունեցած միձադեպի գործով նոր մեղադրյալ կա: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 21-ին ձերբակալված Վ.Մկրտչյանին մայիսի 24-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նա կալանավորված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել