Այն, որ Հայաստանում սպասարկման ոլորտը մեղմ ասած ողբալի վիճակում է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Բայց, որ այդ, տեղից էլ չկայացած ոլորտը վստահում են անգրագետ ու գավառական մտածողության տեր անհատների, վերջնականապես խորտակում են երբևէ նորմալ սպասարկում ունենալու սպասելիքները։ 

Երբ երեկոյան որոշեցինք կինո այցելել, ընտրեցինք «Մոսկվա» կինոթատրոնը, որովհետև համ մոտ էր, համ էլ փոքրիշատե նորմալ կինոցանկ ունի։ Ավելի լավ էր չընտրեինք...

Նախ երբեք չեմ խրախուսել օտարերկրյա երկրների քաղաքների անուններով հասարակական օբյեկտներ անվանակոչել, եթե դրա սեփականատերը հենց այդ երկրի քաղաքացի չէ։ «Մոսկվա» կինոթատրոնը դրանցից մեկն է։ Գումարած դրան` 24 տարի առաջ անկախություն հռչակած երկրի կինոթատրոնում տոմսերի վրա առ այսօր բացառապես ռուսերեն է գրվում։ Աբսուրդ։ Դա բազմիցս քննադատվել է, բայց երևի միջոցներ չունեն մի քանի շրիֆտ փոխելու ու նորմալ, առաջնահերթ հայերեն, հետո թեկուզ պարսկերեն գրելու համար։
Վերադառնանք մեր թեմային։ Մինչև կինոցանկն ուսումնասիրելը որոշեցինք օգտվել տեղի զուգարանից։ Երբ մոտեցանք, դրա մուտքի մոտ մի քանի հոգի էին նստած։ Հետո պետք է պարզվեր, որ նրանցից մեկը զուգարանի մուտք «նայողն» էր։ Բառացի ներկայացնեմ երկխոսությունը, կհասկանաք թե ինչու.

—Ապեր կինոյից եք գալի՞ս։

—Չէ (կինո դեռ չենք մտել, որտեղից գանք)։

—Չի կարելի մտնել էդ զուգարան։

—Այսի՞նքն «չի կարելի»։

—Հա, տենց, շեֆի որոշումնա։

—Լավ, բա ու՞րա էտ որոշումը։

—Բանավորա ասվել։

Ուզում էի ասեի` բանավոր քեզ կարող է նշանակել զուգարանի մուտք նայող, բայց նման որոշումները, որպես կանոն, գրավոր են լինում, բայց որոշեցի չանցնել քաղաքավարության սահմանները ու շարունակել.

—Դե եթե գրավոր որոշում չկա պատին փակցված, ուրեմն ես պետք է մտնեմ, քանզի բացի քո չհիմնավորված պատճառաբանությունից ուրիշ խոչընդոտ չեմ տեսնում։
Վերոնշյալ, ոչինչ չարտահայտող ու փաստացի շեֆի խոսքը քննարկման չենթարկող անհատը թռավ իմ ու զուգարանի դռան մեջտեղը ու չի թողնում, որ մտնեմ)))

—Գնա տոմսն առ, արի մտի։

—Չհասկացա, զուգարանի մուտքը տոմսերո՞վ է։

—Հա։ (Կինոյի տոմսը նկատի ուներ)

Երևի հսկիչները նման կերպ չէին պաշտպանի դահլիճի մուտքի դուռը, ոնց դա էր պաշտպանում զուգարանի դուռը։ Երևի հազիվ մարդու տեղ էին դրել, մի բան էին հանձնարարել, ինքնամոռաց կատարում էր ՇԵՖԻ հրամանը))))

Էլ չշարունակեցի, նման հոգեբանություն ունեցողների հետ բան քննարկելն անիմաստ է։ Իրեն խոստացա, որ վաղը (արդեն այսօր) կկարդա իր անմակարդակ վերաբերմունքի և իր շեֆի բանավոր որոշումների մասին։ Ասեց «եղավ», վստահ լինելով, որ շեֆի հրամաննա կատարել, բայց չհասկանալով դրա հետևանքները։

Հիմա կասեք` «դե ով հասնի մտնումա, ինչ ասես անումա...»։ Ընդհանրապես նորմալ մարդիկ մի բանի համար են մտնում ու մի բան են անում այնտեղ չգիտեմ մնացածն ինչովա զբաղված։ Եթե ի զորու չեն դա վերահսկել, ուրեմն ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ գոնե նորմալ մարդկանց գրավոր տեսքով տեղեկացնել, որ զուգարանի մուտքը տոմսերով է։ Մի մակարդակով մարդու էլ նստեցնեն մուտքի մոտ, ով քաղաքավարի կբացատրի, ու չի հիմնվի շեֆի բանավոր հրահանգների վրա։ 
Մարդկանց մի շերտ հիմա կասի` «դրած զուգարան մտնել–չմտնելու կռիվա անում», բայց հասկացող մարդը կհասկանա, որ այստեղ ոչ թե զուգարան մտնել–չմտնելու հարցն է, այլ տարրական վերաբերմունքի, երբ չհարգելով իրենց կինոթատրոնի այցելուների, նմաններին են կանգնացնում, որպեսզի շփվեն մարդկանց հետ։ Վերջին հաշվով կինոթատրոնը հասարակական վայր է, ոչ թե ինչ որ մեկի հոր «դուքյանը», որտեղ ով ուզի, ինչ հրամար ուզի արձակի։ Պետք է ստիպել սպասարկման ոլորտում աշխատողներին և նրանց աշխատանքի ընդունողներին, որպեսզի հարգեն սպառողին, այցելուին։

Այսքանից հետո երևի պարզ է, որ կտրականապես հրաժարվում եմ «Մոսկվա» կինոթատրոնի ծառայություններից օգտվել և մտերիմներիս էլ նույնը խորհուրդ կտամ։ Եթե նման վերաբերմունքից մարդիկ նվաստացած չեն զգում, կարող են գնալ, նրանցն է ընտրությունը, բայց չմոռանաք, որ զուգարանի մուտքը տոմսերով է։ Անձամբ ես նման վերաբերմունքն անընդունելի եմ համարում մայրաքաղաքի սրտում գտնվող հասարակական օբյեկտի կողմից։

հ.գ. Խորհուրդ կտամ կինոթատրոնի ՇԵՖ–ին, որ նման բանավոր հրամաններ արձակելուց առաջ առաջինը` հարգի իր երկրի քաղաքացուն և հայատառ գրի տոմսի վրա, երկրորդ` հարգի իր կինոթատրոն զանգահարած քաղաքացուն և ժամանակին պատասխանի տոմսարկղի հեռախոսազանգերին և երրորդ` հարգի իր կինոթատրոնի այցելուին, ու նման տգետների չվստահի սպասարկման ոլորտը։ Լիքը անելու բաներ կան, փոխարենը «զուգարանի մուտք նայող» նշանակելը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել