Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար  Արամայիս Գրիգորյանը  Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:


Նա նշեց, որ 2015 թվականին ընդհանուր առմամբ Բնապահպանության նախարարության գծով պետական բյուջեն կատարվել է 98.4 տոկոսով:  Ծրագրավորված  3 միլիարդ  172 միլիոն 900 հազար դրամի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 3 միլիարդ 694 միլիոն դրամ, որն  ավելի է 2014 թվականի ցուցանիշից  34.7 տոկոսով:


«Բյուջեի կատարողականը  նախարարության մասով կազմել է 99 տոկոս, թերակատարումը պայմանավորված է եղել ծրագրերի փաստացի կատարողականի, գնումների գործընթացի շրջանակներում ձեռք բերված տնտեսումների հետ»,- ասաց նա և հայտնեց, որ 2015 թվականի գնումների գործընթացի շրջանակներում տնտեսվել է  21 միլիոն 600 հազար դրամ բյուջետային միջոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել