Tert.am-ը գրում է.

ՌԴ Դաշնային խորհուրդը (խորհրդարանի վերին պալատը- Խմբ.) չորեքշաբթի վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրագրում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարարվող նավթամթերքի վերջնական շարքը, գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ցանկում հայկական կողմի խնդրանքով ներառվել է նաև պարաֆինը:

Փոփոխությունները կատարվել են 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում, որը նախատեսում էր Ռուսաստանից նավթամթերքի, գազի և ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարում Հայաստան՝ մինչև 2016 թվականը ներքին սպառման համար անհրաժեշտ քանակությամբ:

Արձանագրությունը փաստաթղթի կարգավորման ոլորտից բացառել է չմշակված բնական ադամանդները, քանի որ Հայաստանը 2014 թվականի մայիսին միացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել