Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործումից և մշտական ռեժիմով բանակցություններ է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու շուրջ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն:

«Դա մշտական գործընթաց է: Մենք ցանկանում ենք նորացնել ռազմական տեխնիկան: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ հրաժարվել խորհրդային արտադրության տեխնիկայից, որի պահպանումը և հետագա շահագործումը դժվարացել է դրա հնության ու բոլորին հայտնի ևս մի շարք պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դա աստիճանական գործընթաց է: Դրա համար մշտական աշխատանք է կատարվում: Գլխավորն այն է, որ այդ ուղղությամբ միշտ առկա է ԱՄՆ-ի պատրաստությունը»,-հայտարարել է Քափանաձեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել