ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի մայիսի 30-ից գործարկվելու է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափ սարքը՝ Մյասնիկյան-Հերացի փողոցների խաչմերուկից Գայի պողոտա ուղղությամբ՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Նույն օրվանից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը: Նշված վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել