Ամերիկյան The New Yorker պարբերականն իր կայքում ներկայացրել է նոր համարի շապիկը, ինչը կոչված է ուշադրության հրավիրելու բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմներ ունեցողների չպահանջված լինելու խնդրի վրա, հայտնում է lenta.ru-ն:

Այնտեղ պատկերված են 2015 թվականի շրջանավարտներ, որոնք աշխատում են հավաքարարներ և գետնից ու ծառերի վրայից հավաքում են 2016 թվականի շրջանավարտների գլխարկները:

Դա պարբերականի առաջին շապիկը չէ, որ նվիրված է նախկին ըստ մասնագիտության ուսանողների աշխատանք գտնելու փորձերին: Սակայն, դա բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերում` հատկապես Twitter-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել