Հունիսի 2-ը՝ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման օրն, ըստ գերմանացի վերլուծաբանների, հանգուցային նշանակետ է համարվում ոչ միայն Թուրքիա-Գերմանիա, այլև Թուրքիա-ԵՄ հարաբերությունների համար, ինչպես նաև յուրօրինակ ցուցիչ՝ ներգաղթյալների հարցով Անկարայի և Բրյուսելի միջև ձեռք բերված համաձայնության կենագործման հեռանկարի:
Հատկապես ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի վերջին կոշտ մոտեցման պայմաններում առ այն, որ՝ «ներկա իրավիճակում ոչ բոլոր պայմաններն են ի կատար ածվել Թուրքիայի կողմից», գերմանական վերլուծական դաշտը, նաև հաշվի առնելով երկրի քաղաքական ուժերի ընդհանուր մոտեցումներն, այնուամենայնիվ, կարծում է, որ նախ՝ առկա են լուրջ հիմքեր՝ հուլիսի 1-ին նախատեսված Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզային ռեժիմի չեղարկման պայմանավործության խափանման հետ կապված, ինչպես նաև՝ բավական մեծ է Բունդեսթագում 101 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությունները ցեղասպանություն որակող բանաձևի ընդունման հնարավորությունը: Այս համատեքստում, ԳԴՀ քաղաքական ուժերի դիրքորոշման վրա բավական սկզբունքային ազդեցություն ունի նաև «Էրդողանի պես» բռնապետի շանտաժային քաղաքականությանը տուրք չտալու ձգտումը:
Այսուհանդերձ, նաև վերոնշյալը հաշվի առնելով, միանշանակ կարելի է հավաստել, որ հատկապես առաջիկա շաբաթվա ընթացքում ակնկալվում է առանցքային ստվերային գործընթացների գերակտիվացում բունդեսթագում ակնկալվող վերոնշյալ բանաձևի ճակատագրին ընդառաջ, և մեծ հավանականությամբ՝ գերմանական լրատվամիջոցների անթաքույց ենթատեքստ ունեցող հրապարակումները նաև Անկարայի վրա հավելյալ ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում:

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել