Tert.am-ը գրում է.
«Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Արցախից վերադարձել է Հայաստան: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ իր միասնությունն ապացուցեց, և հակառակորդն ինչ-որ մի տեղ դրա մասին հասկացել է. «Թե ինչքան ժամանակ կհասկանան, դա պետք է իրենցից հարցնել»:

-Պարո՛ն Գրիգորյան, շատ է խոսվում այն, որ այս պատերազմը նախորդից տարբերվում էր: Ինչո՞վ էր տարբերվում:

-Ամեն ինչով, ամեն օր փոփոխություններ կան թե տեխնիկապես, թե ժամանակակից զինտեխնիկայի հեռահարությամբ: Չմտածեք, թե իրենք լավ զինված էին, մեր ուժեղ զինվորականության շնորհիվ շատ ուժեղ պատասխան ստացան ու մնացին չափերի մեջ:

-Ձեր անվան շուրջ խոսակցություններ էին պտտվում, մասնավորապես՝ Վահան Բադասյանի կողմից:

-Ես տենց մարդ չեմ ճանաչում: Գիտեմ, որ 40 միլիոն ադրբեջանցի կա, Ադրբեջանում ապրում է 10 միլիոն: Ասենք, հիմա մեկին էլ ճարել եք դուք: Էդ շան տղեն եթե էդքան լավ խոսել գիտի, թող իմ անունը չտա, իմ նկարը չդնի, մի հատ ոտանավոր գրի, հեքիաթ գրի, ու տասը հոգի եթե կարդացող լինի, ամոթ ինձ: Իրան ռեկլամ ա անում: Դուք չգիտեք, իմ նկարը որտեղ էլ դնեք, ինչ էլ գրեք, պետք ա կարդացող լինի: Ինքն իրանից ոչ մի բան չի ներկայացնում, բերում, ուզում ա համեմատվի: Այստեղ կանգնած հազարավոր տղաներ իրա կնոջն ու մորը պահին: Հադրութի էդ վերևում, որտեղ էդ անգամ փորձում էր շանտաժի գնար, հենց նույն էդ տեղից Ջերմուկից 7 տղա իմ ուղարկելով, որ գնան իրան փրկեն, գնացել են 4 հոգի զոհվել են, 3-ը ծանր վիրավորվել: Մեկն էլ թող անուղահաց ըլնի, ինչ կլնի:
 
-Սամվել Բաբայանն է եկել Հայաստան, նման լուրեր են տարածվել: Ի՞նչ է սա նշանակում:
 
-Մեր 18 տարեկան զինվորն ինձանից էլ ա ուժեղ, բոլորից էլ ա ուժեղ, ուրեմն էդ Բադասյանները, էս մնացածները… Գնացել էինք, մենք էինք զարմացել: Ուրեմն ասեմ ավելին, մեր էն տղաները, որ ժամանակին մեծ պատերազմ էին անցել՝ փոխգնդապետի, մայորի կոչումով, դիրքերում սերժանտի, երևանցի տղային գոռում էին «հրամանատար»: Էդքանը ձեզ բավարարո՞ւմ ա: Թազա ընկել եք սրա-նրա հետևից, մի քիչ հեքիաթ ա:
 
-Այսինքն՝ Բաբայանի վերադարձն ի՞նչ կարող է նշանակել և քաղաքականություն կարո՞ղ է վերադառնալ:
 
-Դե լավ: Յանի քաղաքականության մեջինը շատ են յոլլա էթում, հիմա թազա Բաբայան Սամո կամ բան: Ըտենց բան չի եղել, չի էլ կարա ըլնի: Նաաբարոդ, ձեր վախտն ա մտնել քաղաքականություն:
 
-Մեր զինվորն ի՞նչ ապացուցեց այս ապրիլյան դեպքերի ժամանակ:
 
-Մենակ զինվորը չէ, հայ ազգը կարողացավ միասին համատեղ կանգնելով կարողացան: Մեր այդ միասնությունը Թուրքիային էլ վախեցրեց, Թուրքիայից զորակոչ էին անում, բերում էին ընդեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել