Քլիթր-մուրի 45 ամյա բնակիչը դարձել է սեփական շան զոհը:

Շունը հարձակվել է տիրոջ վրա hենց իրենց տանը և սկսել է հոշոտել նրան: Երեխաները փորձել են դուրս քաշել հորը շան բերանից, բայց շունը շատ ուժեղ է գտնվել ու նրանց չի հաջողվել փրկել հորը: Հետո երեխաները  ոստիկանություն են զանգահարել:

Երբ ոտիկանները ժամանել են, շանը գտել են ննջասենյակում փակված՝ գազազած վիճակում: Շանը, որը, համարվում էր, թե սթեդֆորդյան պիթբուլ ցեղատեսակի է, հանգստացնել չի հաջողվել և ստիպված են եղել նրան սատկացնել: Տղամարդուն էլ փրկել չի հաջողվել, ու նա մահացել է:

Ընտանիքը ունեցել է ևս երեք շուն, որոնց վերցրել են հետազոտման, պարզելու, արդյոք նրանք որևէ վտանգ չեն ներկայացնում:

Քննիչ Հանթերն ասում  է.«Կյանքումս երբեք նման բան չէի տեսել: Շունը մի երեք ժամ կատաղած էր ու նրան հանգստացնել չէր լինում: Ամենուր արյուն էր: Իսկ շունը անընդհատ հաչում էր դռան հետևից, որն այդքան էլ ամուր չէր թվում, և շունն ամեն պահի կարող էր դուրս թռչել ու հարձակվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել