Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.

Գնդապետ Թեմուր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ»,– ասվում է հրամանագրում։ 

Հիշեցնենք, որ նախկինում նշված պաշտոնն զբաղեցրած գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն աշխատանքից ազատվել էր ապրիլի 26-ին։ Նույն օրը աշխատանքից ազատվել էին ՊՆ ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը, և Ալիկ Միրզաբեկյանը, ով զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել