Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ ուսուցիչներ ԱՄՆ-ում պետք է զենք կրեն պարապմունքների ժամանակ` ուսումնական հաստատությունների վրա հարձակումների հաճախակիացման պատճառով, գրում է Sputnik-ը:

«Ես չեմ ուզում, որ զենք լինի դասարաններում, թեև որոշ դեպքերում ուսուցիչները պետք է զենք ունեն դասասենյակներում, եթե ավելի անկեղծ, ապա այն, ինչ տեղի է ունենում դպրոցներում, անհավանական է»,- ասել է Թրամփը:

Ընդ որում՝ Ազգային հրաձգային միությունը, որն ԱՄՆ-ում զենքի իրավունքների առաջատար պաշտպանն է, աջակցել է Թրամփին։

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուն օրերս վստահեցրել էր զենքի սեփականատերերին, որ իր ընտրվելու դեպքում չեն լինի վայրեր, որտեղ կարգելվի զենք կրելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել