Երիտասարդ տարիներին, հատկապես ուսանողության շրջանում, պայթում էի, երբ շրջապատում հայ աղջիկները սկսում էին իրար հետ ռուսերեն «չռթել»: Ռուսախոս տղաները ավելի քիչ էին դա անում, հատկապես դրա սիրահարը աղջիկներն էին: Երբեմն համբերությունս հատում էր, բարկանում էի ու վրա տալիս. 

--- լա՜վ, ես չեմ հասկանում ինչու՞ եք ռուսերեն խոսում, իմաստը ո՞րն է, ի՞նչ եք ուզում դրանով ասել ---
Զանազան անհեթեթ «բացատրությունների» մեջ, ամենանողկալին եղել է ՝ ну надо же чем-то отличиться от этих ...
Ուրեմն իրենցից «ցածրակարգ», հայերեն խոսացողներից տարբերվելու համար, իրենց «բարձրակարգ խավի» ներկայացուցիչ զգալու մոլուցքով տառապող կառամառանառաները կոտրատվում էին՝ ռուսերենով:

Արի ու տես, որ հիմա էլ, անկախ Հայաստանի օրոք և կրկին կառամառանառաները, սկսել են իրար հետ անգլերեն չռթել: Թերև հասկանալի կլիներ և տրամաբանական, եթե դա անեին ՝ ասենք անգլերեն պարապելու, լեզուն բացելու համար: Բայց ֆեյբուքում ինչ որ անկապ ստատուսներ կամ մեկնաբանություններ են անում, որ պարզապես զռռռռռում է ՝ սոսկ էժան թիթիզության է և ուրիշ ոչինչ:

Եվ գիտեք, որն է սարսափելին, որ դրանց մեջ պատահում են Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների համար «պայքարողներ», նույնիսկ քաղաքական գործիչներ: Համեմատության համար ասեմ, որ Ամերիկայում քանի սերունդ ծնված մեծացած հայեր, երբ հայտնվում են հայաստանցիների միջավայրում անհարմար են զգում անգլերեն խոսել և իրենց կոտորելով, ամաչելով խոսում են իրենց կոտրտված հայերենով՝ իրենց ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել