Այսօր Ստամբուլում մեկնարկում է առաջին Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ֆորումը կտևի 2 օր։

Գագաթնաժողովը կանցկացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նախաձեռնությամբ։ Գագաթնաժողովին կմասնակցեն 177 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների 65 ղեկավարներ։ Մասնակցության են հրավիրվել նաև ոչ կառավարական կազմակերպություններ, միջազգային մարդասիրական կառույցներ, ձեռնարկատերեր, ճգնաժամերում ներքաշված ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առամբ մասնակիցների թիվը կլինի մոտ 5200։

Ստամբուլում բարձր մակարդակով կքննարկվեն մարդասիրական օգնության մատակարարումների կազմակերպման հարցերը իրական արդյունքների ստացման համար՝ հայտարարել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՝ Բրայենը։ Նրա խոսքով՝ Ստամբուլն ոչ պատահականորեն է ընտրվել գագաթնաժողովի անցկացման վայր, քանի որ Թուրքիան ընդունել է ամենամեծ թվով փախստականներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել