Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի կենդանաբանական այգու աշխատակիցները սպանել են երկու առյուծի, որպեսզի փրկեն տղամարդուն, որը մտել է նրանց վանդակը, հայտնում է BBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել օրվա այն ժամին, երբ կենդանաբանական այգում եղել են բազմաթիվ այցելուներ: Տղամարդն առյուծների վանդակ է մտել պարանի օգնությամբ, հանել է շորերը և մոտեցել առյուծներին, որոնք անմիջապես հարձակվել են նրա վրա:

Ինչպես հաղորդել է կենդանաբանական այգու տնօրենը, այդ պահին իրենց մոտ չի գտնվել արագ գործող քնաբեր միջոց, որի պատճառով աշխատակիցները ստիպված սպանել են առյուծներին:

Տուժած տղամարդուն հասցրել են հիվանդանոց, նրա վիճակը ծանր է: Ականատեսներն ասում են, որ նրա գրպանում գտել են ինքնասպանության մասին երկտող` կրոնական բովանդակությամբ:

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել