Tert.am–ը գրում է.

71 տարեկան կնոջը շվեյցարական դատարանն արգելել է ամուսանանալ իրենից հիսուն տարով երիտասարդ տղամարդու հետ, գրում է mirror.co.uk-ը: 

Պարբերականի փոխանցմամբ՝ թոշակառու կինը, համացանցի միջոցով ծանոթանալով թունիսցի 21-ամյա երիտասարդի հետ, սիրահարվել էր և ցանկանում էր ամուսանանալ նրա հետ։ 

Կինը հայտնել էր, որ իրենց միջև տարիքային տարբերությունը իր համար խնդիր չէ, քանզի տղան չէր ցանկանում երեխաներ ունենալ: 

Դատարանը, սակայն, մերժել է թույլ տալ 71 ամյա կնոջը ամուսնանալ՝ համարելով որ թունիսիցի տղան խաղում է կնոջ զգացմունքների հետ, որպեսզի կարողանա ներգաղթել Շվեյցարիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել