Tert.am-ը գրում է.
Ահաբեկչական խոշոր գործողություն է տեղի ունեցել Սիրիայի Քամըշլի քաղաքում:
«Արևելք»-ը սեփական աղբյուրների հղումով հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել քրիստոնեաբնակ թաղամասում:
Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Վիրավորներ թվում նշվում են նաև հայերի անուններ՝ Խաչիկ Կարապետ, Սամուել Պարսում Դավիթ Դալդըյան:
Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Դրա հետևում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է:
Պայթյունից հետո ԻՊ-ի զինյալները կրակ են բացել անցորդների վրա: Գրանցվել են զոհեր և վիրավորներ:
Գամշլիում Սիրիայի կառավարական զորքերի կողքին իշխող ուժ են համարվում նաև շրջանի քրդերը, իսկ հայկական շրջանների անվտանգությունն ապահովում են տեղի հայկական մարմինները:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/22/kamshli/2027893
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել