Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում կայանալու է ԱՄՆ-ում ամենահայտնի իրապատում շոուներից մեկի՝ Keeping Up With The Kardashians-ի մյուզիքլային տարբերակը, որն ավելի շատ երգիծական բնույթ է կրում:

Ինչպես նշում է The New York Daily News-ը, մյուզիքլի հեղինակ Թոլբի ՄըքՍմիթը պատմել է, որ բոլոր դերակատարները բեմ են դուրս գալու դնովի հետույքներով, որպեսզի ավելի շատ նման լինեն Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանքի մյուս աստղային անդամներին:

«Մյուզիքլի ընթացքում դերակատարներն անընդհատ «սելֆիներ» են անելու ու հանդես են գալու խոստովանություններով, ինչը հատուկ է Քարդաշյանների իրապատում շոուին: Սակայն չակնկալեք բեմի վրա տեսնել Քիմի ամուսնուն՝ Քանյե Ուեսթին»,-ասել է ՄըքՍմիթը:
Հայտնի է, որ մյուզիքլի պրեմիերան կայանալու է այս ուրբաթ:

The cast of

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել