Georgia Online-ի փոխանցմամբ՝ ներգաղթի ու ներքին հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը ԵՄ-ի Խորհրդի նիստից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը կատարել է վիզային ազատականացման համար բոլոր պահանջները, սակայն վերջնական որոշումն ընդունելու են Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ-ի Խորհուրդը:

«Մեր եզրակացությունը դրական է»,- ասել է եվրահանձնակատարը։

Ավելի վաղ ԵՄ-ի Խորհուրդը պարզաբանել է, որ ոչ վիզային ռեժիմը «կասեցնելու մեխանիզմի» ուժեղացումը կարևոր է Եվրոպայում միգրացիոն իրավիճակի համատեքստում։

Եվրոպական հանձնաժողովն արդեն իսկ հանդես է եկել Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ու Կոսովոյի համար վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ առաջարկներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել