Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպման մասին: Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի կազմում է հանդես գալիս Ռակիտիչի հայրենակից Լուկա Մոդրիչը:

«Անկեղծ ասած՝ չեմ նայելու խաղը, քանի որ այդ ժամանակ ընտանիքիս կողքին եմ լինելու:

Միշտ լավագույնն եմ ցանկանում հավաքականի իմ ընկերներին: Ուզում եմ՝ Մոդրիչը լավ ելույթ ունենա, թեկուզ 5 գոլ խփի, բայց արդյունքում պարտվի»,- Goal.com-ը փոխանցում է Ռակիտիչի խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել