Մոսկվաբնակ հայտնի ոճաբան Գոհար Ավետիսյանը բաժանվել է իր նշանածից: Այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ից, որտեղ Գոհարը հուզիչ գրառում ու սև ու սպիտակ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Այս լուսանկարն արվել է շատ վաղուց, երբ ես ուզում էի դեպի իմ հոգին բացող դռների կադրեր ստանալ … Այսօր ես հենց նման վիճակում եմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում հավաքել մտքերս, որ նկարագրեմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին շրջանում, թեև ձեզնից շատերը ինչ-որ անսովոր բան էին նկատել: Դա այնքան ցավալի է … Բոլոր երազանքները, պլանները, նպատակները, հարսանեկան նախապատրաստությունները, հարսանեկան զգեստը, ընտանեկան նոր կյանքի մասին երազանքները հօդս են ցնդել …

Շնորհակալություն իմ կյանքի հնդկական հեքիաթի համար: Ինչ ափսոս, որ տխուր ավարտ ունեցավ: Խոստանո՛ւմ եմ, աղջիկնե՛ր, որ ամուր ու ուժեղ եմ մնալու: Ծնողներս փորձում են աջակցել, ողջ ժամանակ կատակում են, ուրախացնում, տանջվում են առողջությանս ու ներքին ինքնազգացողության պատճառով, որը արդեն վաղուց իր մասին հիշեցնում է:

Photo from goar_avetisyan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել