Անդրադառնալով Մետաքսի ճանապարհի կարևորությանը, որպես տնտեսական գոտի, նշենք, որ այն կփորձի հնարավորինս կոորդինացնել Կենտրոնական Ասիայի երկրների կողմից վարվող քաղաքական գործընթացները, իրականացնել խոշորածավալ տրանսպորտային նախաձեռնություններ, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրները կապ ունենան միմյանց ու Չինաստանի հետ, ինչպես նաև՝ ստեղծել բարենպաստ առևտրային պայմաններ` վերացնելով արգելքները առևտրի ճանապարհից:
Նշենք, որ Մետքսի ճանապարհի կառուցման հարցում Իրանի և Չինաստանի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ: Մայրուղու ընտրության հարցում Հայաստանն առավել գերադասելի է այդ պետությունների համար, քան մեր «հարևան» Ադրբեջանը, որն այնքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունի Իրանի հետ: Հետևաբար, Չինաստանի համար առավել արդյունավետ է այդ ճանապարhն անցկացնել Հայաստանով, որ իր ներդրումների հետվերադարձի հետ կապված հետագայում խնդիրներ չառաջանան: Սա միանշանակ բխում է նաև մեր երկրի շահերց, քանի որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Իրանի և ԵՏՄ-ի միջև: Բացի այդ, Հայաստանը մի շարք երկրների հետ առևտրային արտոնությունների հնարավորություն ունի, ինչը բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել փոխշահավետ համագործակցության համար: