Երեկ Ալ Քաիդա, այսօր Իսլամական պետություն, վաղը Նուսրայի ճակատ...
Ակնհայտ է, որ Մերձավոր Արեւելքում կա դարերից փոխանցվող կրոնական անհամաձայնություն.
Կանխատեսելի է նաեւ, որ այն ժամանակ առ ժամանակ վերածվում է ռազմական ընդհարման և օգտագործվե՛լ է, օգտագործվու՛մ է և օգտագործվելու՛ է քաղաքական առանձին եւ կոալիցիոն բևեռների կողմից դիվիդենտներ ստանալու համար:
Այս տարածաշրջանում կոնֆլիկտին ուղակի մասնակցություն չունեցող էթնոկրոնական միավորները, ինչպիսիք են ասորիները, եզդիները, շաբաքները, կակայիները և այլք, եթե ուզում են մնալ տարածաշրջանում եւ գոնե ֆիզիկական գոյություն պահպանել, պետք է ձեւավորեն կուռ ներքին եւ արտաքին ինքնապաշտպանական մեխանիզմներ:
Այս ենթադրությունը հաստատում է նաեւ եզդիների անկում ապրող վիճակագրությունը տարածաշրջանում:
10-15 միլիոն եզդիներից դարերի ընթացքում իրենց պատմական բնօրրանում մնացել է 1 միլիոնից պակաս եզդի: Եւ սրա պատճառը ո՛չ շարիաթն է, ոչ Իսլամական պետությունը, ոչ ԱՄՆ-ն ոչ էլ այլ ուժ:
Եզդիները պետք է հասկանան, որ արժանապատիվ ապրելու համար պետք է վճարել, բայց ոչ թե դասական՝ մեռնելու ձեւով, այլ պայքարի, անկոտրում, հաստատակամ պայքարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել