Հազարավոր ընտանիքներ Գյումրիում մինչ օրս չունեն սեփական տանիք և ապրում են դոմիկներում
Հարյուրավոր փախստական ընտանիքներ չունեն սեփական բնակարաններ և ապրում են հանրակացարանային սենյակներում
Հանրապետական և միջքաղաքային նշանակության ճանապարհների մեծ մասը անբարեկարգ ու քարուքանդ վիճակում է
Հարյուրավոր գյուղերում մարդիկ իրենց սեփական տանը խմելու ջուր չունեն, ամեն օր հեռու աղբյուրներից ջուր են կրում, տասնյակ քաղաքներում մարդիկ 1-2 ժամ են ջուր ստանում իրենց բնակարաններում
21-րդ դարում սրանք արտակարգ պայմաններ են ցանկացած քաղաքակաիր երկրի բնակիչների համար, իսկ այս պայմաններում սրանք ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ են ծախսել մի քանի հազար ծառայողական մեքենա գնելու նախարարների, փոխնախարարների, վարչության պետերի, նրանց տեղեկալների, բաժնի պետերի, մարզպետարանների, քաղաքապետարանների համար և դրանք սպասարկելու վրա, որևէ մեկը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ պետական բյուջեի միջոցների նման խոշորածավալ վատնման համար և հիմա փորձում են հին, մաշված մեքենաների դուրսգրումը հանրության աչքին ներկայացնել որպես կոռուպցիայի դեմ մի չտեսնված հաղթարշավ, ռեսուսների արդյունավետ կիրառման մի նախանձելի օրինակ, փոփոխությունների գնալու մի անզուսպ ցանկություն․․․
Լուսանկարը Նարեկ Ալեքսանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել