Հանրապետության երկրորդ քաղաքի` Գյումրու շատ փողոցներ այսօր վերակառուցման կարիք ունեն: Որոշ հատվածներում դրանք ոչ միայն դժվարանցանելի են, այլև արտակարգ պատահարների պատճառ են դառնում:
Ստեղծված խնդիրները լուծելու և ճանապարհների վիճակը բարելավվելու համար այս տարվա մայիսի 11-ին Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 14.6 մլն եվրո վարկ` Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի իրականացման համար:
Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է բարեկարգել քաղաքի փողոցները: Նախատեսվում է իրականացնել նաև քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրու համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել