Մարտակերտի շրջանի հնագույն գյուղերից մեկը՝ ոչ միայն սահմանամերձ, այլև՝ սահմանապահ Թալիշը, հիմնադրվել է մ.թ. 401 թ. Ուտիքի գավառի Նիժ գյուղի Յալոյլաթափա ամրոցի Թարիջ իշխան կողմից‌: Այն ընկած է Մարտակերտի շրջանի հյուսիսային սահմանագծում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս, Թարթառ գետի ձախ կողմում, անտառապատ սարալանջի վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից 640 մետր է: Գյուղը Ինջա գետի հոսանքով սահմանակից է Շահումյանի և ադրբեջանական Կասում-Իսմայլովի շրջաններին: Արևելքից սահմանակից է ադրբեջանական Միրբաշիրի շրջանին, իսկ հարավից՝ Մարտակերտի շրջանի Այգեստան ու Մատաղիս գյուղերին:
Դեռևս 1988-ից ընթացող չհայտարարված պատերազմը 1992-ին իսկական պատերազմի վերածվեց: Թալիշ գյուղը ևս թիրախ դարձավ թշնամու համար: 1994-ի ապրիլին պատերազմն ավելի թեժացավ: Ապիլի 9-10-ը հայկական կողմը Թալիշի ուղղությամբ զբաղեցրեց մի շարք կարևոր բարձրունքներ: Ապրիլի 11-ին, հազիվ ուշքի եկած թշնամին վերսկսում է հարձակումը: Հայ ազատամարտիկները, սակայն, թշնամուն հալածում են մինչև Լեոնարիխ գյուղի մատույցները: Ապրիլի 12-ին ծավալվում են մարտական գործողությունները Թալիշի ուղղությամբ: Հայ ազատամարտիկները վերահսկողության տակ են առնում Չայլու-Թալիշ խաչմերուկն ու նրանից ոչ հեռու գտնվող ալրաղացի տարածքը: Օպերացիան փայլուն ավրտելուց հետո մեր տղաները սպրիլի 13-ի գիշերը տարբեր ուղղություններով սկսում են հարձակումը Թալիշի վրա: Արդեն ապրիլի 14-ի ժամը 3-ի դրությամբ, Թալիշը իր շրջապատի բարձրունքներով ազատագրված էր:
2016 թվականի ապրիլի 2-ին Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիներին հաջողվել էր գյուղ մտել, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ, որոնց դաժանաբար սպանել էին:
Հ.Գ. Պատմությունը նորից ու նորից ապացուցեց, որ քոչվոր, վայրենի, քարանձավաբնակ «ազգը» կաշին չի փոխում.....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել