Իսկ դուք գիտեի՞ք , որ Հայաստանի սահմաններից դուրս Արարատ անունով փոքր քաղաք կա Ավստրալիայում:

Արարատը քաղաք է Ավստրալիական Միության Վիկտորիա նահանգում,Մելբուռն քաղաքից 200 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Հոպիկինս գետի ափին։
Քաղաքը հիմնադրել են անգլիացիները 1840 թվականին, իսկ անունը ստացել է իրենից 8 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Արարատ լեռից։ Ավստրալիայում է գտնվում նաև Արարատ լեռը, որը հանգած հրաբուխ է, ունի 660 մ բարձրություն, ծածկված է լավաներով և տուֆերով, ունի ոսկու հանքեր։ Լեռան Արարատ անունը տվել է անգլիացի ֆերմեր Ուիլզը՝ իր այստեղ բնակություն հաստատելը նմանեցնելով առասպելական Նոյի տապանի Արարատի վրա կանգ առնելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել